29 05 2024

Ուկրաինայի Հայոց թեմը դատապարտել է Կաթողիկոսի հետ կապված միջադեպը

Ուկրաինայի Հայոց թեմը դատապարտել է Կաթողիկոսի հետ կապված միջադեպը

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը հանդես է եկել հայտարարությամբ.

«Մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնախմբում է Հայաստանի Առաջին Հանրապետության 106-րդ տարեդարձը` կռված Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ- Ապարանի հերոսամարտերում, ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի` կազմակերպված ՀՀ օրինապահ մարմինների մակարդակով:

Հանուն Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասի` դատապարտում ենք ներկա իշխանությանց դրսևորած նմանօրինակ ամոթալի գործողությունները:

Հավատարմություն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայրապետական ազգընտիր գահակալին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ