28 05 2024

Մայր Աթոռի արձագանքը Սարդարապատում Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելուն

Մայր Աթոռի արձագանքը Սարդարապատում Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելուն

Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջը գրում է․

«Հավարտ Սրբոց Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս․ Պատարագի և Հանրապետական մաղթանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր։

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։

Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ