28 05 2024

Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը․ Դա բորբոքված ուղեղի արտահայտություն է․ Միքայել սրբազան



Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողի հարցին՝ երբվանի՞ց սկսվեց կառավարության ու եկեղեցու միջև լարվել հարաբերությունները, ասաց․ «Իրենք են սկսել իրենց իշխանության գալուց սկսած։ Բա երբ Վեհարանը գրավում էին պետություն չէ՞ր կարողանում քայլեր ձեռնարկել»։

Նա ասաց, որ Վեհափառն ու վարչապետը նախկինում հանդիպել են, սակայն երբեք հարաբերությունները լավ չեն եղել․ «Ամենաառաջին հանդիպմանը նա ասել է, որ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա։ Սա բորբոքված ուղեղի արտահայտություն է։ Անմտություն է, բայց դա դարձրել է պետական քաղաքականություն։ Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը։ Մեր եկեղեցին հզոր է նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս»։

Հարցին՝ խզումն ինչպե՞ս եղավ, Միքայել Սրբազանն ասաց․

«Խզումն եղավ իրենց կողմից, որովհետև իրենք բոլոր տեսակի հարցերով սկսեցին խոչընդոտել եկեղեցուն, հենց Հայ եկեղեցու պատմություն առարկայի հանումով, մնացած բոլոր հարցերում եկեղեցուն աչքաթող անելով, արարողակարգային հարցերից նույնիսկ դուրս մղելով, հեռուստատեսությունը փակելով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ