26 05 2024

Հանրապետության հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ. Բագրատ սրբազան

Հանրապետության հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ. Բագրատ սրբազան

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել: Այս մասին Հանրապետոթյան հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը:

«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ: Քիչ անց Հանրապետության հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ»,- նշեց նա։

Հիշեցնենք. Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարվեց, որ ժողովրդի վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ