25 05 2024

Ժամն եկել է իշխանափոխություն անելու․ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ



Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունից առաջ լրագրողնրի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց․

«Ես հավատում եմ, որ Արցախի մեր հայրենակիցները պիտի վերադառնան իրենց հայրենիքն։ Արցախը մեր հայրենիքն էլ է և մենք պետք է աշխատենք, որքան կարողանանք։ Ես հավատում եմ, որ այս իշխանությունը կամ պիտի հասկանա, կամ արդեն ժամն եկել է իշխանափոխություն անելու։ Պիտի ունենանք նոր ազգային իղձերին հարիր աշխատող իշխանություն, որն այս պարագայում պիտի մեզ հետ համագործակցի, որպեսզի կարողանանք բոլոր համահայկական մեր ուժերը՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ եռամիասնությունը վերականգնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ