21 05 2024

Պատերազմի հրահրողն էլ, հեղինակներն էլ այսօրվա իշխանությունն է՝ իր ղեկավարով հանդերձ. Բագրատ սրբազան



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր հանդիպեց Արցախի կառավարության անդամների, պատգամավորների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ:

«Հանդիպմանը գալուց առաջ մտածում էի, որ այս հանդիպումը կամ նման հանդիպումների շարքը երանի Երեւանում տեղի չունենային, այլ տեղի ունենային Շուշիում, Հադրութում, Գանձասարում, Ստեփանակերտում եւ այլն: Բայց, ցավոք, այսօր պետք է անդրադառնանք արձանագրված իրավիճակին: Մեր այս շարժման բուն նպատակն իրական խաղաղություն ունենալն է՝  թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական: Պատերազմի հրահրողն էլ, հեղինակներն էլ այսօրվա գործող իշխանությունն է՝ իր ղեկավարով հանդերձ:  Պատերազմները իրենք են բերել իրենց ապաշնորհ   լինելու պատճառով ու  շարունակաբար բերում են, այս սահմանազատումն էլ այսպիսի ձեւով ու  կերպով՝ միակողմանի զիջումներով, պարտադրանքով, թելադրանքով արված, որի մասին վկայում են մեր կյանքի ու  կենսագրության թշնամիները՝ ասելով, որ մեկ խոսքով 4 գյուղ ստացանք, մենք ենք թելադրողը: Ու այս հայտարարությանը ոչ մեկ չի պատասխանել ոչ մի ձեւով»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ