Էս հայրենիքում ինձ ոչ ոք չի կարող կասեցնել, իմացե՛ք: Այս մասին Կիրանցում՝ դիմելով Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանին ասաց Բագրատ սրբազանը:
«Սա իմ տունն է, իմ հայրենիքն ու իմ պետությունն է, ձերը չի՛ ընդհանրապես, որ կանգնեք մեր դիմաց ու ասեք՝ չեք կարող գնալ»,- նշեց նա:
Մկրտչյանն արձագանքեց. «Բոլորիս հայրենիքն է»:
Ի պատասխան Բագրատ սրբազանն ասաց. «Դուք սխալ թույլ տվեցիք այսօր, մեծ սխալ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը