Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները թույլ չտվեցին գնալ Կիրանց գյուղ։
«Ինչի՞ եք էսպես շարվել»,- դիմելով ոստիկաններին՝ հարցրեց Սրբազանը։
Սրբազանին մոտեցավ մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը ու ասաց, որ ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել, որ մուտքը ժամակավորապես դադարեցված է՝ բացառությամբ գյուղի բնակիչների։
«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ։ Թույլ տվեք անցնենք, հանգիստ գնալու ենք բնակիչների տեսնենք․ խնդիր մի հարուցեք։ Եթե գյուղացիներին կարելի է, ապա բոլորիս կարելի է»,- ասաց Սրբազանը։
Արթուր Մկրտչյանն արձագանքեց․ «Չենք հարուցում, չենք կարող, ժամանակավորապես դադարեցված է»։
«Բավարար չէ, որ հակասահմանադրական հանացագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում։ Ճանապարհը փակելը վերից վար ապօրինի է։ Սկսած հակասահմանադրական սահմանազատումից, Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչև այս պահը։ Այս տղաներն էլ դարձել են իրենց ձեռքի գործիքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը