«Երբ սև, գաղտնի, դավադիր գործունեությամբ են զբաղվում, այսպես է լինում։ Էս մարդիկ էլ ուղղակիորեն պարզ գործիք են դարձել։ Ես ցավում եմ մեր տղաների համար։ Ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունեությամբ, քմահաճույքով, արհեստական հրահանգներով․ խանություն է դարձել՝ սուլթանի իշխանության ներքո»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ եկել է Կիրանց, հանդիպելու բնակիչներին, որովհետև գիտի, որ բնակիչները ճնշված են․ «Եկել եմ Կիրանց՝ իմ ժողովրդին այցելելու, ես ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել։ ես եկել եմ՝ հասկանալու ինչպես են զգում իրենց ինչ վիճակում են գտնվում, որովհետև ահռելի ճնշումների տակ են, իրենց կյանքը խաթարված է բառիս լայն իմաստով։ Մարդիկ այս ժողովրդի համար պատասխանատու չեն, երկիրը դժոխք են սարքել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը