«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:
Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:
Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:
Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով:
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը