09 05 2024

Ե՞րբ եք հասնելու Երևան՝ ձեզ ասենք որը որից հետո ա. Ոստիկանության մայորը սպառնում է երթի մասնակիցներին



Բագրատ սրբազանի առաջնորդած երթի ակտիվ մասնակից, բողոքի ցույցերի առաջին իսկ օրերից Կիրանցում գտնվող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը գրում է.

«Առավոտյան բարի լույսով վիրավորանքներ և սպառնալիքներ եմ ստացել ոստիկանության մայոր Արսեն Սարգսյանի կողմից։

Ցավալի է, որ ոստիկանությունում բարձր կոչում զբաղեցնող այս մարդը քաղաքացիներին, որոնք հայրենիքի համար ազնիվ պայքարի են դուրս եկել` պաշտպանելու փոխարեն ահաբեկում է և վիրավորում։

Տեղի ունեցածի մասին արդեն իսկ քննարկումներ ենք սկսել ոստիկանության համապատասխան մարմինների հետ։

Ի դեպ, այս ոստիկանը 2023-ին պարգևատրվել է գերազանց ծառայության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ