Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով. Այսքանը։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել Տավուշի շարժման, մասնավորապես վերջինիս շարժառիթների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդության վերաբերյալ, նաեւ գնահատականներ են հնչել Եկեղեցու գործունեության մասին:
«Իսկ Եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ ժրաջանորեն հանրայնացվող մնացյալ ենթադրություններին, մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին հարկ էլ չենք նկատում արձագանքել»,- նշված է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը