Գիտենք՝ փոփոխություններն անհրաժեշտություն են, հատկապես՝ քաղաքական հարթակում, և զարգացման հիմք են հանդիսանում, բայց միայն այն պարագայում, երբ պահպանվում են հին արժեքները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Փաստ է և ոչ ոք չի կարող հերքել, որ այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքները, առաջին հերթին՝ Հայաստան-Արցախ ինտեգրված համակարգը և մնացած բոլոր արժեքները, ոտնահարվեցին, իսկ թերությունները՝ կրկնապատկվեցին։ Երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ, անհաջողությունների շղթան այսօր էլ շարունակվում է։ Դա է հիմք հանդիսանում, որ որպես ընդդիմություն մենք քննադատում ենք ձեզ, իսկ դուք քննադատում եք անցյալը։ Անցյալում ձեզնից ոմանք եղել են այդ արժեքների կրողներից մեկը, իսկ շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը