16 04 2024

Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել կողմերի միջև հավասարության կեղծ զգացողություն ձևավորելու նպատակով իր կողմից գործ է հարուցել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ադրբեջանի համար դժվարություն է այն, որ չունի տեսանյութեր՝ ռասսայական վայրագությունների, որ կարողանա հիմնավորել իր պնդումները, կամ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ինչ է արել Ադրբեջանը․ վերակենդանացրել է 3 տասնամյակների պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Նա շեշտեց, որ հիմնազուրկ է նաև Ադրբեջանի երկրորդ առարկությունը․

«Կարողանալով անգամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունն իբրև դուրս է դատարանի իրավազորության շրջանակից Ադրբեջանը փորձում է դատարանին համոզել, որ Հայաստանի որոշ պնդումներ, պահանջներ, որոնք վերաբերում են բռնությանը, կալանավորումներին և հարկադիր անհետացումներին, որևէ ընդհանրություն չունեն սույն կոնվենցիայի հետ, և Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում։ Առաջինը՝ դատարանին ասում է, թե Հայաստանը պարզապես բավարար ճշգրտությամբ չունի ռասսայական բնույթի ապացույցներ, Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում և անհետացում բավականաչափ ռասիստական է եղել,  և դա անելու համար բավարար չէ, որ իբրև Հայաստանը պետք է ցույց տա ատելության խոսքի միջավայր, կամ ամենածայրահեղ վայրագությունները կամ բռնարարների ռասիստական խոսքերը բավարար չեն, Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ապացուցի, թե կա մի այլ բան, որը դրանից ավելին է։

Մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձում է դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն։ Ադրբեջանի փոխաբերությունն օգտագործելով՝ պատերազմը միայն այսբերգի գագաթն էր, իսկ դա ռասիստական քաղաքականության և գործելակերպի տասնամյակների այսբերգն էր։ Զինված հակամարտության առկայությունը չի բացառում սույն կոնվենցիայի գործողությունը։ Պատմությունն է մեզ ցույց տվել, որ ամենածայրահեղ ռասսայական խտրականության դրսևորումները, այդ թվում՝ հալածանքը, էթնիկ զտումը և ցեղասպանությունը ավելի շատ տեղի են ունենում հենց զինված հակամարտության համատեքստում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ