Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները կարող են բավականին երկար տևել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն արեցին իրենց քայլը եւ փաստորեն լեգիտիմացրին Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
«Դեմարկացիան ինքնին ենթադրում է բանակցություններ։ Եթե սահմանազատումը, մասնավորապես, իրավական հիմքերի ու քարտեզների համախմբումն է, ապա սահմանագծումը կոնկրետ տեղում աշխատանք է, որը ենթադրում է նաև բանակցություններ»,- ասաց Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է նաև, որ գործող իշխանությունը գնում է ամենավատ սցենարով՝ պատերազմից խուսափելու համար՝ կասկածի տակ դնելով բանակի մարտունակությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը