12 04 2024

Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան

Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է: 

Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարությունը համակարգված կերպով փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչը դարերի ընթացքում ստեղծել է հայ ժողովուրդը։

Սկզբում՝ մեր հաղթանակած բանակը, ազգային արժեքներն ու ավանդույթները, մշակույթն ու հայկական ընտանիքը:

Հետո՝ հավատը՝ թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և փոխարենը առաջարկելով այն, ինչը կեղծ է և հակազգային։

ՔՊ-ական խմբակը փորձում է մեզանից խլել մեր պատմությունը՝ խեղաթյուրելով փաստերը և հորինելով ինչ-որ նոր իրադարձություններ:

Հիմա էլ նրանց թիրախում է հայտնվել պատմական Հայաստանը…։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է թշնամիներին հաճոյանալու և սեփական իշխանությունը պահելու համար:

Պարզ է, որ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, ըստ երևույթին, այս կերպ փորձում են կայանալ։ Բայց նրանց ընտրած ճանապարհը սխալ է։ Ավելին՝ վտանգավոր ու կործանարար։

Նման ապազգային քայլերը երբեք չեն մոռացվի։ Ժողովուրդը, որից փորձում են խլել ազգային ինքնությունը, պատմությունը, եկեղեցին, լեզուն, մշակույթը երբեք չի ների նրանց…։

Այնուամենայնիվ, տեղին է հիշել ռուսական ժողովրդական իմաստությունը. «Предатель в любую бурю спасает собственную шкуру»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ