10 04 2024

ԵՄ-ի ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ է. Զախարովա

ԵՄ-ի ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ է. Զախարովա

Եվրամիության ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խոսքը միջնորդության մասին չէ, մենք խոսում ենք առաջին հերթին իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին, երկրորդ՝ իրավիճակը տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին վերադարձնելու մասին։ Հաջորդ կետը, իհարկե, տարածաշրջանում խաղաղությանը չնպաստող, այլ սեփական շահերից բխող և տարածաշրջանի երկրների դեմ տեղեկատվության հավաքագրումն է»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ