05 04 2024

Նախատեսում ենք ՀՀ-ին ապահովել ավելի քան 65 մլն դոլարի օգնություն. Բլինքեն



ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են Հայաստանի վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. 

«Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց  վարչապետը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ միայն վերջին շաբաթում համաձայնություն էր տվել  177.390.000 եվրո պետական պարտ վերցնել։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ