30 03 2024

Ի՞նչ խոստացավ (և չկատարեց) Նիկոլ Փաշինյանը վարչապետ «ընտրվելուց» 23 օր առաջ



«Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»․ այս հայտարարություն-խոստումը Նիկոլ Փաշինյանն արել է 15․04․2018թ․՝ հեղափոխության օրերին, Ֆրանսիայի հրապարակում հավաքված փոքրաթիվ քաղաքացիների առաջ։

24032021թ, Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին։  Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

16082021թ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:

10092021թ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած և ուղարկեց կառավարությանը։

Կառավարության՝ 16092021թ որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ