29 03 2024

Նեղացկոտ էֆենդին արգելել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում. Մարգարիտա Սիմոնյան

Նեղացկոտ էֆենդին արգելել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում. Մարգարիտա Սիմոնյան

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Հայաստանում «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակելու որոշմանը:

«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում։ Նա իշխանության էր գալիս «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով. խոսքի ազատությունն ավելի քչացել է: Եվ Ղարաբաղի հարցում էլ անհարմար ստացվեց: Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են ու նեղացած մարդիկ։ Առեղծված է»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ