Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ հստակ հայտարարել՝ ՀՀ-ում բացի ՀՀ Կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են: Սա ուղղակի հայտարարույթուն չի, որը պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը