ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, անդրադառնալով այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ծագած վեճին, հատկանշական է համարել, որ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է իր կողմից ասված «կառավարության գլուխ» արտահայտությունից, իսկ մեկ այլ՝ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից վատ չի զգացել։
«Հատկանշական է, որ Ալիևի դիմացը կուռկուռի ձագ դարձողը «կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, իսկ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից՝ ոչ»,- գրել է Լևոն Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը