01 03 2024

Ովքեր չեն գնալու այդ կորցրածը գտնելու հետևից, նրանք պետք է հեռանան մեր կյանքից. Բագրատ Սրբազան

Ովքեր չեն գնալու այդ կորցրածը գտնելու հետևից, նրանք պետք է հեռանան մեր կյանքից. Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի խոսքից․

«․․․Գնալու՞ ենք մեր կորցրածը գտնելու հետևից․ Նախ՝ ինքներս մեզ կորցրած լինելով՝ մեզ գտնելու հետևից, և ապա՝ մեր կորցրածը գտնելու հետևից։

Եվ այո, ովքեր չեն գնալու այդ կորցրածը գտնելու հետևից, նրանք պետք է հեռանան մեր կյանքից, որովհետև կապ չունեն մեզ հետ․ ինչպես առաքյալն  ասում է՝ հավատացյալն անհավատի հետ, Քրիստոս Բելիարի հետ ոչ մի կապ չունեն։

Այո, չունեն։ Նրանք ոչ հայրենիք ունեն, ոչ տուն, ոչ նահատակություն, ոչ ձգտում, ոչ տեսիլք, ոչ աստվածասիրություն, ոչ ճշմարտության, ոչ արդարության փնտրտուք։ Բա էլ ի՞նչ կապ ունեն իրար հետ այդ մարդիկ, եթե չունեն այդ զգացումները։

Դա խրամատում գտնվող այն մարդկանց պատմությունն է, որոնք նույն հագուստով են, նույն դեմքով, նույն վայրում, նույն ժամանակ, նույն զենքով, բայց մնում են մեկը, երկուսը, որոնք պաշտպանում են այդ խրամատը, մյուսները՝ փախչում ․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ