26 02 2024

Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից․ Բագրատ Սրբազան

Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից․ Բագրատ Սրբազան

Մեծ Պահքի երրորդ կիրակին (այս տարի՝ փետրվարի 25) կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32)։ 

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Անառակ որդու կիրակիին քարոզի ժամանակ ասել է. «Անառակ որդին ընտրության առջև էր. խոզանալ և ուղարկվել սպանդանո՞ց, թե՞ չվախենալ վերադառնալ հայրական տուն։

Ազատություն մեր գերյալ եղբայրներին։

Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք ու աղաղակեք, ոչ ոք չի լսելու։

Հանցանքի մեջ մնալու վերջը սպանդանոցն է, դրանից հրաժարվելու վերջը՝ հայրական տունը, վերադարձը, ազնիվ սնունդը։

Շատերը նեղվում են իմ խոսքերից՝ ասելով՝ ինչո՞ւ Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին չեմ խոսում ես։ Հոգևոր կյանքը պայքարի մասին է։

Մեր նահատակների ընտանիքներին ի՞նչ պատասխան ենք տալու։

Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ