21 02 2024

Պաշտպանության նախարարի տեղակալը նախարարության կայքից տեղյակ չէ, իր ոլորտը չէ



ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ի՞նչ է կատարվում, ի վերջո ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է արցախյան ազատամարտի վրա»,- հարց ուղղելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին՝ Մանուկյանը հայտնեց, որ ՊՆ-ն իր այդ հարցմանն ի պատասխան, բացատրում էր, թե տեխնիկական խնդիրներով է պայմանավորված բացակայությունը:

«2.5 տարվա ընթացքում արդյո՞ք հնարարվոր չէր վերացնել տեխնիկական խնդիրները։ Վերջապես ՊՆ-ի կայքում ե՞րբ կվերականգնվի ՀՀ ԶՈւ հիմքը, ակունքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը»,- հարցրեց Մանուկյանը։

«Անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին եք ասում»,- պատասխանեց փոխնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ