Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։ Դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռքբ բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնննետը։ Այս և մի քանի այլ հանգամանքները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը շարունակում է վարել այն ինչ ուզում է՝ «տվեք ինձ բացանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով»»,- հայտարարեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը