Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան Սահմանադրության փոփոխության մասին խոսակցությունը: Այս մասին Չեխիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանի Հանրապետությունը հիմնվելուց ի վեր՝ իր փաստաթղթերի մեջ ունեցել և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները»,-ավելացրեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը