ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում գրառում է արվել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու կապակցությամբ․
«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։
Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը, հարցաքննելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, պատրաստել է նոր քարտեզներ՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։
Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվեցին Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվեց շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվեց բացասական հռետորաբանության»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը