26 01 2024

Պետությունն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ․ Անդրանիկ Թևանյան

Պետությունն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ․ Անդրանիկ Թևանյան

 

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մանկուրտ պետություն չունենալու հրամայականը. վերաձևակերպելով դասականին․

Պետությունն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ: Պատմական ու քաղաքական հիշողությամբ:  Ինստիտուցիոնալ հիշողությամբ:

Հիշողությունը դրած է պետության ու անասունի արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, պետություն ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես: Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ Արցախը երեկ է ընկել, Բաքվի բանտերում հայեր կան, հայերին երեկ են մորթել:

Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով նոր սահմանադրություն է ուզում անցկացնել, որպեսզի Հայաստանը դարձնի անասուն պետություն՝ առանց հիշողության, առանց ներկայի ու ամենավտանգավորը՝ առանց ապագայի:

Հիշողություն, արժանապատվություն և պետականամետություն ունեցող բոլոր ուժերի, անհատների խնդիրը պետք է լինի ալիևյան սահմանադրության մերժումը և ամբողջական իշխանափոխությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ