25 01 2024

Այնպես չի, որ օտարերկրյա ընկերությունները իշաոտնուկին նստած մեզ են սպասում. Փաշինյան



Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հիշեց՝ մի ժամանակ թվացել է, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող լինի՝ բոլոր հարցերը կլուծվեն։

«Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք»,- կառավարության նիստում ասաց վարչապետը։

Նա նշեց, թե պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որ ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։

«Բայց, ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ