ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք աջակցում ենք երկու երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում: Մենք խրախուսում ենք նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիր կնքել», - ասել է Միլլերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը