17 01 2024

Եղել է արտաքին ճնշում. Սուրեն Պապիկյանը ձնահյուսի հետևանքով զոհված զինվորի մասին



Կա պարտականությունների թերացում: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը՝  անդրադառնալով ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դեպքին:

«Բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել էր, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով 5-ից 4-ը մնացել են իրենց դիրքերում, միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել և պատշաճ զորացրել։ Այս դեպքի առնչությամբ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը:

Այս պահին գործ ունենք երեք տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես ձնահյուսի պոտենցիալ հատվածներ, լինում են բնության անկանխատեսելի իրավիճակներ»-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ