17 01 2024

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Հունվարի 17-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Թյուֆեքչիի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունների միջև:

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են թուրքական որոշ ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ ևս:

Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:

Երկկողմ շփումների ընթացքում քննարկվել են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ