14 01 2024

Նիկոլ Փաշինյանի «Հայրենասիրություն-կախիչ» մոդելը

Նիկոլ Փաշինյանի «Հայրենասիրություն-կախիչ» մոդելը

Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։

Ասել է Նիկոլ Փաշինյանը Գավառի ՔՊ-ականների հետ նիստում ելույթի ժամանակ։

«Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, թվում է, թե ինչ հայրենասիրական ծրագրի մեջ ենք։ Բայց երբ գնում ենք ու բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ այն մեր պատկերացումներից կտրված է։

Էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին։ Հարց է ծագում, որ մարդիկ, ովքեր այդ աշխատանքը անում են և միշտ չի, որ լավ է ստացվում, հայրենասեր չե՞ն։ Ես ոչ մի կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, մեր հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է․

«Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը։ Եվ մեր մոտ հարց չի ծագում, թե ինչ որակով ենք անում այդ աշխատանքը, այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը, ինձնից սկսած, շինարարով ավարտած։ Վերջերս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մի միտք հնչեց, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, դա ինձ շատ դուր եկավ։»,- ասել է Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ