«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է կոռուպցիայի դեպքի առթիվ, որի շրջանակում էլ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյան»,- փոխանցեցին իրավապահ մարմնից՝ այլ մանրամասներ չհանրայնացնելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը