09 01 2024

Չգրանցված դեղերի մասով 460-500 մլն դրամի տույժ է սահմանվել. տեսչական մարմնի ղեկավար



«Տարվա ընթացքում նախատեսված 800 ստուգումների մեծ մասը եղել է աշխատանքների վերահսկողության մասով, որից 195-ը՝ աշխատանքի իրավուքի, 191-ը՝ աշխատանքի անվտանգության, 172-ը՝ դեղերի շրջանառության վերահսկողության, 171-ը՝ հիգիենիկ հակասանիտարական մասով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Առաղջապահական և աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Սլավիկ Սարգսյանը հայտնեց.

«Չգրանցված դեղերի շրջանառության մասով 2023թ մոտ 460-500 մլն դրամի տույժի են ենթարկվել տնտեսվարողները, և մի բացառիկ դեպք՝ նախորդ տարվա ստուգման արդյունքում մեկ տնտեսվարող 2024 թ.-ին կվճարի 830 մլն դրամի տույժ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ