06 01 2024

Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում. ԱԳՆ

Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում. ԱԳՆ

2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում։

Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, որի գրառմանն անդրադարձել է «Արմենպրես»-ը: 

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այն երկրներին, ովքեր սատարել են Հայաստանի թեկնածությունը։ Երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են համապատասխան փաթեթների վրա»,- գրել է Բադալյանը և ներկայացնելով միջազգային կազմակերպությունների ցանկը, որտեղ կայացած ընտրություններում հաստատվել է Հայաստանի թեկնածությունը:

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրություններում (Commission on Crime Prevention and Criminal Justice) 2024-2026 թթ. համար։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրություններում (Commission on Narcotic Drugs) 2024-2027 թթ. ժամանակահատվածի համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրություններում (Board of Governors of the International Atomic Energy Agency) 2023-26 թթ համար։

ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրություններում (Committee for Programme and Coordination - CPC) 2024-2026թթ․ համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններում (UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict) 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ