05 01 2024

Իրենց նշանակածներից դժգոհ են, հիմա էլ CV-եր են ընդունում

Իրենց նշանակածներից դժգոհ են, հիմա էլ CV-եր են ընդունում

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն   նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։

Հիշեցնենք՝ հինգշաբթի կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ