Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Berliner Zeitung թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը;
«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա պատմական հնարավորություն կնքել խաղաղության պայմանագիր, և մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը: Խաղաղության պայմանագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, բայց դեռևս կան մի քանի չլուծված խնդիրներ»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը