20 12 2023

Նիկոլը երեկվա հարցազրույցով սահմանեց հերթական տարածաշրջանային ռեկորդ․ Վազգեն Սաղաթելյան

Նիկոլը երեկվա հարցազրույցով սահմանեց հերթական տարածաշրջանային ռեկորդ․ Վազգեն Սաղաթելյան

 

Հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին՝ գրելով․

«Նիկոլը երեկվա հարցազրույցով սահմանեց հերթական տարածաշրջանային ռեկորդ, ապացուցելով, որ առնվազն մեր ռեգիոնում իրա պես բ^զի տղա չի եղել ու դժվար էլ լինի: Նախ հերթական անգամ տակնուվրա արեց Արցախյան բանակցային գործընթացը, մանիպուլացնելով ու խեղաթյուրելով Լիսաբոնից Մադրիդ ընկած ողջ ճանապարհը: Հետո պնդեց, թե իբր իր՝ վարչապետ մնալով է միայն հնարավոր պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը ու վերջում, երևի թե այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ, մաքսիմալ անկեղծ ցուցադրեց իր իրական վերաբերմունքը Արցախին:

Նիկոլը հայտարարեց, որ այսքան տարիներ մենք՝ հայերս, մեր ներուժի մեծ մասը ներդրել ենք ազատ Արցախ ունենալու մեռելածին գաղափարի մեջ, ինչը թույլ չի տվել զարգացնել պետությունը, տնտեսությունը, արտաքին հարաբերությունները: Էս բ^զի տղու աչքերում Արցախը միշտ եղել ա բեռ: «Հողը սիրելով են պահում», հի՞շում եք իր վերնագիրը: Ինքը էդ հողը չի սիրում: Ինքը Հայաստանն էլ չի սիրում: Իրանը միայն իշխանությունն ա, փողն ու ժեխը:  

Խոսել Արցախի մասին բացառապես զրկանքների համատեքստում, նույնն է թե բողոքել, որ ստիպված ես եղել գիշերները չքնել երեխայիդ պատճառով, աշխատել իրեն կերակրելու համար, ջանք ու եռանք չխնայել, որ ինքը ունենա ապագա ու վերջում գալ էն եզրակացության, որ ավելի ճիշտ կլիներ աբորտ անել, կամ բրախել Աշոտիկի պես, որ դառնա թմրամոլ բոմժ:

Սա չի կարող լինել երկրի ղեկավար, աբսուրդի մեջ ենք ապրում արդեն գրեթե 6 տարի: Եռաբլուրից հրավառություն, կամ հրավառություն հենց Եռաբլուրի մեջտեղում...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ