19 12 2023

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին

Երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին։ Հետո, սակայն, այդ հայտարարությունը խմբագրվեց և Հայաստանի անունը ցանկից հեռացվեց։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցներին մեկնաբանել է՝ ի վերջո, Հայաստանը միացե՞լ է այս ցուցակին, թե՞ ոչ։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերին: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից», - ասել է Անի Բադալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ