«Եթե մենք չունենք անկախ տեղական ինքնակառավարում և մարմինների աշխատանք, ապա չենք կարող առհասարակ մտածել ժողովրդավարության մասին»,- Այլընտրանքային նախագծերի խմբի նախաձեռնած «Մարդու իրավունքները՝ Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց, հանրային գործիչ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
Անդրադառնալով Ալավերդու համայնքապետի՝ պաշտոնից հեռացման դեպքին՝ նա հայտնեց, որ ցավալի և նախադեպը չունեցող դեպք էր, որ Հայաստանի Հնարպետության պատմության ողջ ընթացքում նման դեպք չի գրանցվել։
«Աննախադեպ է, որ պետական իշխանությունը տեղական իշխանությունից այն զավթի քաղաքական քմահաճույքների համար»,-հայտնեց հանրային գործիչը՝ նշելով որ այդ ընթացքում ականատես են եղել մարդու իրավունքների ոտնահարման բազմաքիվ դեպքերի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը