07 12 2023

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բոյկոտել են Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածուին ընտրելու գաղտնի քվեարկությունը։

Թափուր պաշտոնի համար հայտ էր ներկայացրել երկու թեկնածու՝ Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը։

Պատգամավորները, փաստորեն, երկու թեկնածուների քվեարկությունն էլ բոյկոտել են։ 

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկուհի Հարությունյանը ևս չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի անդամ։ Աժ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը, քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ