06 12 2023

Ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն. Բագրատ Սրբազան

Ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն. Բագրատ Սրբազան

Ոչ ոք չի կարող մեզ հաղթել՝ ո՛չ աշխարհաքաղաքական շարժեր, ո՛չ չգիտեմինչ տեսակի ուժեր, եթե մենք մեզ չպարտվենք։ Այս մասին իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մենք մեզ ենք պարտվել, մենք մեր գիտակցությանն ու գոյությանն ենք պարտվել, մեր արժեքների փոփոխությանն ենք պարտվում։

Վերցրեք մեր դպրոցները, այս վերջին շրջանին շատ խոսվեց դասագրքերի մասին։ Ի՞նչ կա այնտեղ։

 

Ես սրա մասին զգուշացրել եմ դեռ տարիներ առաջ․ ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն։ Ի՞նչ ենք ուսուցանելու։ Ինչպիսի՞ մարդ ենք ուզելու կերտել․ անհասկանալի իրավունքներով և պարտականություններով գոյությո՞ւն, անդեմ զանգվա՞ծ, թե՞ արժեքով ապրող մարդ։

Մենք մա՞րդ ենք կերտելու՝ համագործակից Աստծու հետ, թե՞ ինչ-որ երևույթներ, որոնք ոչ գույն ունեն, ոչ սեռ ունեն, ոչ դեմք ունեն, ոչ հիմք ունեն և ոչ էլ գիտեն, թե ինչի համար են այս աշխարհ եկել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ