05 12 2023

«3+3» հարթակն արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում. Լավրով

«3+3» հարթակն արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և կասպյան «հնգյակում» համագործակցության հարցերը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը հավելել է, որ նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման հարցը։

Հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը նաև  ասել է, որ տարածաշրջանային «3+3» հարթակը արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ