«Պետություններն ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից ընդունում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում»,- համաձայն РИА Новости-ի՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ասուլիսում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը