28 11 2023

Արդյո՞ք Փաշինյանի հակառուսական ելույթները ազդել են Լարսի փակման վրա. Հարց նախարարին



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատում է՝ Վերին Լարսում խնդիր կա։

«Խնդիրը կա, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը` չէ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՝ նախարարն ասաց.

«Սահմանի վրա տեսչական մարմինը ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ