Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.
«Սփյուռքի պառակտման գործերով գլխավոր հանձնակատարը վերջին հարցազրույցում անդրադարձել է սփյուռքի համայնքներում հանձնակատարներ նշանակելու թեմային:
Սփյուռքում հանձնակատարներ նշանակելու օրենքի ընդունումից անցնում է երկու տարի (օրենքն ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին և պաշտոնապես հրապարակվել է նոյեմբերի 30-ին):
զարեհ սինանյանը հարցազրույցում հայտարարում է, որ 1,5 տարի զբաղված են եղել հանձնակատարի ինստիտուտի մասին համայնքներին բացատրելով ու համոզելով:
Նկատի առնելով, որ օրենքի ընդումից երկու տարի անց որևէ համայնքում հանձնակատար նշանակելու մասին պաշտոնական հայտարարություն գոյություն չունի կարելի է եզրակացնել.՝
1. զարեհ սինանյանն ու նրա կառույցը դեռ չեն կարողացել սփյուռքին համոզել, որ իրենք համայնքներում ոչ թե լրտեսներ ու պառակտիչներ, այլ ընդամենը հանձնակատարներ են նշանակում:
2. Չեն կարողացել գտնել մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց ճակատին կրել համայնքում նիկոլի հանձնակատարը լինելու ամոթի խարանը:
3. Եթե եղել են նշանակումներ ու դրանք գաղտնի են պահվում, դա նույնպես վկայում է այն մասին, թե ստեղծված ինստիտուտն այնքան ամոթալի ու անպատվաբեր է, որ որևէ մեկը չի ցանկանում դրա ստանձնման մասին բարձրաձայնել:
Ես չորրորդ տարբերակ չգիտեմ:
Հ.Գ. սինանյանը նաև անդրադարձել է Հայ իրավաբանների համաժողովին, որին խոստանում եմ թեև ուշացումով բայց անդրադառնալ մոտ օրերս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը