18 11 2023

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) իրականացման վերաբերյալ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցների մասին։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Բաքուն ողջունում է դատարանի որոշումը:

«Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ