16 11 2023

Ոչ մի փաստաթուղթ, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ես անձամբ չեմ տեսել. Անատոլի Սիդորով

Ոչ մի փաստաթուղթ, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ես անձամբ չեմ տեսել. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։

Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջև կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։

Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։

«Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝ դե, ամեն իրավիճակ կարող է ստեղծվել»,- ասել է Սիդորովը։

«Խոսակցություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն կորցրել է հետաքրքրությունն Անդրկովկասի տարածաշրջանի հանդեպ, չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Միավորված շտաբի պետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ